Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բրազիլիան հեռու է ֆուտբոլում առաջատար դիրքեր զբաղեցնելուց»․ Ռոնալդո

17:30, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
«Բրազիլիան հեռու է ֆուտբոլում առաջատար դիրքեր զբաղեցնելուց»․ Ռոնալդո
    
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի՝ ազգային հավաքականը լքելու լուրերը։
     Հիշեցնենք, որ Մեսսին որոշել է ավարտել կարիերան ազգային հավաքականում։
     «Սա լիովին նրա որոշումն է, որը պետք է հարգել։ Մենք մեզ լքված ենք զգում, և հույս ունենք, որ Մեսսին կփոխի իր որոշումը։
     Ինչ վերաբերում է Բրազիլիայի հավաքականին, նշեմ, որ Ամերիկայի գավաթի խաղարկությանը թիմն անհաջող հանդես եկավ։ Սխալ էր և՛ մարտավարությունը, և՛ ֆուտբոլիստների ընտրությունը։ Հիմա Բրազիլիան հեռու է ֆուտբոլում առաջատար դիրքեր զբաղեցնելուց»,- նշել է Ռոնալդուն։
2620 | 0
Facebook