Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2 ամսով երկարաձգվեց analitik.am կայքի տնօրենի կալանքի ժամկետը

16:20, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
2 ամսով երկարաձգվեց analitik.am կայքի տնօրենի կալանքի ժամկետը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ հունիսի 30-ին, 2 ամսով երկարաձգեց շորթման մեջ մեղադրվող, analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ նրանից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Առաջիկայում կհրապարակվի Անիի ու իր հանցակիցների գործունեությանը վերաբերող նոր սենսացիան տեղեկություն:

3754 | 1
Facebook