Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ երեխա էի, մտածում էի` նա կա ու միշտ կլինի». այսօր Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է

17:10, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
«Երբ երեխա էի, մտածում էի` նա կա ու միշտ կլինի». այսօր Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է
     «Երբ երեխա էի, մտածում էի նա կա ու միշտ կլինի։
     Երբ պատանի էի մտածում էի, ես կամ քանի դեռ նա կա։ Երբ ավելի հասունացա հասկացա, որ հնարավոր է գա մի օր, երբ նա էլ չի լինի։
     Իսկ հիմա նա ամեն պահ ինձ հետ է»,- այսօր դերասան Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրը ֆեյսբուքյան իր էջում գրառել է որդին` Սոս Ջանիբեկյանը։
     «Ինքը տեսակ էր, գույն էր, իր սխալներով ու ձեռքբերումներով, թռիչքներով ու վայրէջքներով, ինքը արվեստագետ էր ուղնուծուծով, իր էությամբ…»,- խոսելով կարեն Ջանիբեկյանի մասին`մեզ հետ զրույցում անկեղծացել է դերասան Տիգրան Ներսիսյանը:

     Կարեն Ջանիբեկյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Խոշոր շահում», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլ ֆիլմերում:
     Կարեն Ջանիբեկյանն աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 -ից՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

     «Այսօր գաղափար չկա, միտքը, ասելիքը չկա: Երկրի կարևոր օղակները մերը չեն: Ժողովուրդն ասես օտար երկրում ապրի: Մի բան եղավ` վերջ, վեր կենան կգնան: Հայասիրություն, հայրենասիրություն հասկացություններից բան չի մնացել, վերացել են: Եվ մարդիկ գնում են ոչ թե այն պատճառով, որ շատ վատ է, այլ որ հավատ չկա: Նույնն էլ կինոյում է, թատրոնում, արվեստում»,- զրույցներից մեկում անկեղծացել էր ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը:
4641 | 2
Facebook