Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լքում եմ Իսպանիայի հավաքականը»․ Դել Բոսկեն ավարտեց մարզչական կարիերան

14:45, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
«Լքում եմ Իսպանիայի հավաքականը»․ Դել Բոսկեն ավարտեց մարզչական կարիերան
     Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է ազգային հավաքականը լքելու և մարզչական կարիերան ավարտելու մասին․ «Պայմանագիրս ուժի մեջ է մինչև հուլիսի 31-ը, բայց հետո, անկասկած, կլքեմ Իսպանիայի հավաքականը։ Այդ որոշումը կընդունեի անկախ Եվրո-2016-ի արդյունքներից։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վիլյարան միշտ կարողացել է ազգային հավաքականի համար մարզիչներ ընտրել։ Կանեմ այնպես, ինչպես կասի ֆուտբոլի ֆեդերացիան։ Նրանց հետ ոչ մի խնդիր չունեմ։ Ես այլևս չեմ նստելու մարզչական նստարանին։ Ես լքում եմ ֆուտբոլը, բայց եթե կարողանամ օգնել հավաքականին, կանեմ դա»,- նշել է Դել Բոսկեն։
     Նշենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավանության է արժանացրել 65-ամյա մասնագետի՝ պաշտոնը լքելու մասին դիմումը։
2405 | 0
Facebook