Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ո՞վ է ամենաընդդիմադիր գործիչը և ո՞ր կուսակցությունն է առավել ընդդիմադիր. «Գելափ Ինթերնեյշնլ»-ը հարցում է անցկացրել

14:15, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Ո՞վ է ամենաընդդիմադիր գործիչը և ո՞ր կուսակցությունն է առավել ընդդիմադիր. «Գելափ Ինթերնեյշնլ»-ը հարցում է անցկացրել
     «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր` լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի բոլոր մարզերում հարցում են իրականացրել՝ պարզելու համար, թե ինչպիսի վարկանիշով են քաղաքական կուսակցությունները պատրաստվում առաջիկա ընտրություններին:
     «Հարցմանը մասնակցել է 1106 անձ: Հարցին՝ «որքանո՞վ եք հետաքրքրվում քաղաքականությամբ» հարցվածների 44.2%-ը պատասխանել է, որ ավելի շուտ չի հետաքրքրվում, 30%-ը հետաքրքրվում է, 6,9%-ը լիովին հետաքրքրվում է, իսկ քաղաքականությամբ ընդհանրապես չեն հետաքրքրվում 18.1%-ը»,- ներկայացրել է Արամ Նավասարդյանը:
     Ըստ հարցման արդյունքների՝ ՀՀ քաղաքացիների 43.5%-ը մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, իսկ 8.1%-ը պատասխանել է, որ ավելի շուտ չի մասնակցելու ընտրություններին, միանշանակ չի մասնակցելու 12.3%-ը:
     Նա տեղեկացրել է, որ քաղաքացիներին հարց է տրվել, եթե Ազգային ժողովի ընտրությունները լինեին մոտակա կիրակի օրը, ապա դուք ո՞ր կուսակցությանը կտայիք ձեր ձայնը:
     Մարդկանց 9%-ը ձայն կտար իշխող ՀՀԿ-ին, 8.3%-ը՝ ԲՀԿ-ին, 3.2%-ը՝ ՀՅԴ-ին, 2.2%-ը՝ ՀԱԿ-ին, ՕԵԿ և «Համախմբում» կուսակցություններին` 0.2%, «Ժառանգության»-ը` 1.1, 0.6%` «Նոր Հայաստան»-ին, «Քաղաքացիական պայմանագրին»` 0.9%, «Հայկական վերածնունդ»-ին` 0.3%, «Լուսավոր Հայաստան»-ին` 0.4%: «Մեր խորհրդարանում վիճում էին՝ պարզելու համար, թե ո՞րն է ավելի ընդդիմադիր կուսակցությունը:
     Այս հարցը ևս տրվել է քաղաքացիներին և 5 բալանոց սանդղակով պատկերը հետևյալն է՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 3.4 բալ, «Նոր Հայաստան»` 2.9 բալ, «Համախմբում» և ՀԺԿ` 2.6, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը` 3.2 բալ, «Լուսավոր Հայաստան»-ը և ՀՅԴ-ն` 2.7 բալ:
     Նույն 5 բալանոց սկզբունքով հարցրել են, թե ամենաընդդիմադիր գործիչն ո՞վ է: Ըստ քաղաքացիների՝ ամենաընդդիմադիրներն են Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը. 3,8 բալ` Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան` 3.4 բալ, 3.2 բալ էլ ստացել են Նաիրա Զոհրաբյանը և Ժիրայր Սեֆիլյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանն ստացել է 2.1 բալ և այլն»,- նկատել է Նավասարդյանը:
3914 | 0
Facebook