Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վախճանվել է նկարիչ Զավեն Կոշտոյանը

12:50, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Վախճանվել է նկարիչ Զավեն Կոշտոյանը
     Կյանքի 76-րդ տարում վախճանվել է գյումրեցի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը ։
     Ծնվել է 1940թ. հոկտեմբերի 7-ին, Գյումրիում: Ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:
     Քանդակագործի աշխատանքներին բնորոշ է զուսպ մոնումենտալության և խոհաքնարականության նրբին զուգորդումը: Նրա գործերից են` «Ալեքսանդր Պուշկին», «Ավետիք Իսահակյան», «Ալեք Մանուկյան», «Երաժշտություն», «Խաչքար» և այլն:
     Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Գյումրիում: 1992թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:
8518 | 0
Facebook