Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է ամառային զորակոչը

12:55, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Մեկնարկել է ամառային զորակոչը
     ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօրվանից մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը:
     Տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:
     Զորակոչի առաջին օրը լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել տարածքային զինկոմիսարիատներում:
     Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
5855 | 0
Facebook