Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերականգնվել են Կարմրավորի եկեղեցու որմնանկարները

20:10, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Վերականգնվել են Կարմրավորի եկեղեցու որմնանկարները

Հունիսի 27-ին ավարտվեցին Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի Կարմրավորի Ս. Աստվածածին եկեղեցու ներքին պատերին պահպանված և եկեղեցու կառուցմանն ժամանակակից որմնանկարների մաքրման, ամրակայման ու պահպանողական վերականգնման աշխատանքները:
    
Իտալիայից ժամանած մասնագետներ վերականգնող ճարտարապետ՝ Արա Զարյանի ու որմնանկարի վերականգնող մասնագետ Քրիստին Լամուղէի ջանքերով ու միջոցներով, Կարմրավոր եկեղեցու ներսում, այսօր, տեսանելի են տաս սրբապատկերներ:
    
Արա Զարյանի փոխանցմամբ` ավագ խորանի որմնաանկարնեերի շարքը երկրաչափական, որմնագիր նախշի նկարազարդ քիվով բաժանված է երկու մասի: Ստորին կիսագլանաձև պատին ավագ խորանի լուսամուտի աջակողմում, ամբողջ հասակով, երեք սրբապատկերներ են, լուսամուտի ձախակողմում՝ երկուսը: Գմբեթարդը, կենտրոնական մասում զարդարված է «Քրիստոսը փառքի մեջ» որմնանկարով, որի կողքերին մեկական, քառաթև քերովբներն են: Սրբաապատկերների երեսների ու ձեռքեերի հատվածները ժամանակին քանդվել են սվաղի հետ միասին:

Բոլոր որմնանկարները կորցրել են իրենց գունային գամման և այսօր, ցավոք, ներկայանում են մեծամասամբ սև սպիտակ տոներով:

Այսուհետ, զբոսաշրջիկները, ուխտավորներն ու հավատացյալները, Կարմրավորի եկեղեցին կայցելեն նաև ներսում պահպանված և գեղարվեստական մեծ արժեք ներկայաացնող որմնանկարները դիտելու համար:

3670 | 0
Facebook