Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք. ԼՂՀ դատախազություն

11:30, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք. ԼՂՀ դատախազություն
     Լեռնային Ղարաբաղի Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ քառօրյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել է 6 քրեական գործ։
     Ըստ այդմ՝ հարուցվել է 3 առանձին քրեական գործ՝ 19-ամյա եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի, վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոյանի գլխատման փաստերով: Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո։ 31-ամյա մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք։
     Դատախազությունը արձանագրել է նաև այլ խոշտանգումներ. զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, Ռոման Պողոսյանի, Սուրեն Մելքումյանի, Մաքսիմ Գրիգորյանի, Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Անդրանիկ Գրիգորյանի ականջները կտրած են եղել։ Զինծառայող Տիգրան Բերաքչյանի մոտ կտրված են եղել ականջներն ու աջ ձեռքի մատները։ Արման Անդրեասյանի մոտ կտրված է եղել աջ ականջը, կտրվածքներ են եղել կրծքավանդակի վրա։ Քառօրյա պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի մոտ կտրված է եղել աջ ձեռքի մատը։ Զինծառայող Աշոտ Շահբազյանի ձախ աչքը հանված է եղել։
9815 | 4
Facebook