Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա փայլուն դերասանուհի էր, յուրահատուկ իր տեսակով». այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

14:05, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
«Նա փայլուն դերասանուհի էր, յուրահատուկ իր տեսակով». այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
     «Իմ վերաբերմունքը նրա ու նրա պրոֆեսիոնալիզմի նկատմամբ միշտ եղել է բարձր: Հաճույքով էի շփվում նրա հետ: Գալյան փայլուն, մեծ դերասանուհի էր, յուրահատուկ իր տեսակով: Նա աչքի էր ընկնում ինչպես իր ազգային հատկանշներով, այնպես էլ համամարդկային արժեքներով, ազգայինից դուրս զգացումներով»,- ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:
     Այսօր` հուլիսի 1-ին, հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր ու տաղանդավոր վարպետներից մեկի` Գալյա Նովենցի ծննդյան օրն է:
     «Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը»,- այսպես է հիշում նրան հանդիսատեսը:
     Գալյա Նովենցի աստեղային ժամը եղավ «Մեր մանկության տանգոն» ֆիլմով: Դերասանուհու տաղանդով հիացան համաշխարհային կինոյի շատ մեծություններ:

     Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Հին օրերի տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն:
6622 | 0
Facebook