Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Օլանդը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը

10:35, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Պուտինն ու Օլանդը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը
     Կրեմլի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երեկ երեկոյան տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցը: Պուտինն Օլանդի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում` Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները: Պուտինն ու Օլանդը հույս են հայտնել, որ այդ հանդիպմանը ձեռք բերված արդյունքները թույլ կտան առաջընթաց ունենալ խաղաղ կարգավորման հարցում: Պայմանավորվել են շարունակել աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում:
Աղբյուրը` kremlin.ru
4813 | 1
Facebook