Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվրո-2016․ Պորտուգալիան կիսաեզրափակչում է

10:50, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Եվրո-2016․ Պորտուգալիան կիսաեզրափակչում է
     Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության ¼ եզրափակչի Լեհաստան - Պորտուգալիա հանդիպումը։ Լարված պայքարում ընթացող խաղն ավարտվեց պորտուգալացիների հաղթանակով։ Հանդիպման 2-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց լեհերի ավագ Ռոբերտ Լևանդովսկին՝ հեղինակելով Եվրո-2016-ի ամենաարագ գոլը։ Հանդիպման 33-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարացրեց Ռենատու Սանչեսը։ Հանդիպումը և լրացուցիչ ժամանակն այդպես էլ ավարտվեցին՝ ոչ-ոքի 1։1 հաշվով։ Հաղթողին որոշելու համար թիմերը դիմեցին 11-մետրանոց հարվածաշարի օգնությանը, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին պորտուգալացիները։ Այսպիսով, Ֆերնանդու Սանտուշի սաները կիսաեզրափակչում կհանդիպեն Ուելս – Բելգիա զույգի հաղթողի հետ։
3327 | 0
Facebook