«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը քիչ առաջ հայտարարոություն է տարածել` տեղեկացնելով, որ այս պահին խուզարկություններ են կատարվում Նոր Հայաստան ճակատի երիտասարդ աջակիցներ Գագիկ Եղիազարյանի և Սևակ Մանուկյանի բնակարաններում, ինչպես նաև Հայկական վերածնունդ համասփյուռքյան շարժման Բելգիայի ստորաբաժանման պատասխանատու Գարիկ Խաչատրյանի` Ապարանի ենթաշրջանում գտնվող հայրական տանը:
«Վարչախումբը, տեսնելով, որ չի կարողանում հիմնավորել Ժիրայր Սէֆիլյանի մեղադրանքը և ապօրինի կալանավորումը, փորձում է նրա աջակիցներին և ընկերներին ահաբեկել իրավական բռնությունների միջոցով, ինչպես նաև այդ կերպով մյուսներին հեռու պահել պայքարից: Այս պահին խուզարկում են նաև Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության վարչության անդամ Վիկտոր Դավթյանի` Քանաքեռավանում գտնող տունը».- ասվում է հաղորդագրությունում: