Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՃՏՊ Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր

22:40, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
ՃՏՊ Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր
     Հունիսի 30-ին՝ ժամը 18.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
    
     Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
    
     Ինչպես տեղեկանում ենք Shamashyan.com կայքից, ВАЗ 2115 մակնիշի 34 MM 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի` Երևանի մուտքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով` հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս հատվածում:
    
     Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
4525 | 0
Facebook