Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Իբրահիմովիչի նոր ակումբը

21:17, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Հայտնի է Իբրահիմովիչի նոր ակումբը
     Շվեդիայի ազգային հավաքականի 34-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան կշարունակի «Մանչեսթր Յունայթեդ»-ում։ Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը՝ համացանցում։ «Եկել է աշխարհին տեղեկացնելու ժամանակը։ Իմ հաջորդ նշանակման կետը «Մանչեսթր Յունայթեդ»-ն է»,- գրել է Իբրահիմովիչը։ Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը ՊՍԺ-ի կազմում անց է կացրել 51 հանդիպում՝ հեղինակելով 50 գնդակ և 19 գոլային փոխանցում։ Հարձակվողը ֆրանսիական ակումբը լքել է ազատ գործակալի կարգավիճակով։
3677 | 0
Facebook