Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գասպարյանը շատ մոտ էր մեդալ նվաճելուն

20:10, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Գասպարյանը շատ մոտ էր մեդալ նվաճելուն
     Րոպեներ առաջ Թբիլիսիում կայացավ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 94 կգ քաշային տղաների պայքարը։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սամվել Գասպարյանը շատ մոտ էր մեդալ նվաճելուն։ 19-ամյա մեր ծանրորդին մեկ քայլ չբավականացրեց՝ բրոնզե մեդալին տիրելու համար։ Սամվելը, պոկելով 160 կգ և հրելով 199 կգ, երկամարտի 359 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Երկամարտի 3-րդ տեղը զբաղեցրած Իրանը ներկայացնող մարզիկից Գասպարյանը հետ մնաց 3 կգ-ով։ Նշենք նաև, որ այս քաշային կարգի պարգևատրման արարողությանը մասնակցում էր նաև Վրաստանում ՀՀ դեսպան, օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրիկ Վարդանյանը։ Աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը, պոկելով 93 կգ և հրելով 112 կգ, երկամարտի 205 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը։
2699 | 1
Facebook