Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը կրակոցներ է արձակել Թալիշում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց վրա. ԼՂՀ ՊՆ

19:20, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Հակառակորդը կրակոցներ է արձակել Թալիշում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց վրա. ԼՂՀ ՊՆ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
    
     Մասնավորապես, այսօր` ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել:
    
     ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

4200 | 0
Facebook