Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եկել է Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը. Ադրբեջանի ԱԳՆ

17:00, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Եկել է Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը. Ադրբեջանի ԱԳՆ

Եկել է Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը, այն անկայուն է: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:

Շտայնմայերն այցով գտնվում է տարածաշրջանում: Չորեքշաբթի օրը նա բանակցություններ է անցկացրել Երևանում, իսկ հինգշաբթի ժամանել է Բաքու:

«Ժամանակն է լուրջ զբաղվել հակամարտության կարգավորմամբ: Այս հակամարտությունը պետք է կարգավորվի: Եկել է ստատուս քվոն փոխելու ժամանակը, այն անկայուն է»,- ասել է Մամեդյարովը:


    
    
    
6044 | 0
Facebook