Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընդդիմությունն ընդդիմության հանդեպ որևէ խոսակցություն պիտի չունենա». Հրանտ Բագրատյան

18:05, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
«Ընդդիմությունն ընդդիմության հանդեպ որևէ խոսակցություն պիտի չունենա». Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր կառավարություն էր ներկայացել չինացի գործարարի հետ: Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ չի ցանկանում որևէ գնահատական տալ երեկ խորհրդարանում տեղի ունեցած լեզվակռվին՝ Նիկոլ Փաշինյան, Նաիրա Զոհրաբյան և Հեղինե Բիշարյանի մասնակցությամբ: Միայն կարծում եմ, որ նման բան չպետք է լիներ: Ես գտնում եմ, որ ընդդիմությունն ընդդիմության հանդեպ որևէ խոսակցություն պիտի չունենա: Եթե քաղաքական ուժն իրեն համարում է ընդդիմություն, ապա ես չեմ դատում այդ ուժին: Մի դատիր, որ չդատվես»,- ասել է Բագրատյանը:
     Նա անդրադարձել է նաև ՀՕՊ պայմանագրին: Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ պայմանագիրը վավերացվեց, Բագրատյանը պատասխանել է. «Ի՞նչ անեմ, ասա՛, ո՞նց փոխեմ»:

2686 | 2
Facebook