Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե քո ողնաշարը թույլ է` ինչքան սիրուն աչքեր ունես, ինչքան էլ գրագետ միտք արտահայտես, որևէ մեկը հաշվի չի նստելու». Թևան Պողոսյան

16:55, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
«Եթե քո ողնաշարը թույլ է` ինչքան սիրուն աչքեր ունես, ինչքան էլ գրագետ միտք արտահայտես, որևէ մեկը հաշվի չի նստելու». Թևան Պողոսյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով «ուժեղ Հայաստան» ունենալու հնարավորության մասին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետևյալ կարծիքն արտահայտեց. «Եթե քո ողնաշարը թույլ է, ինչքան սիրուն աչքեր ունես, ինչքան էլ գրագետ միտք արտահայտես, որևէ մեկը հաշվի չի նստելու: Հաշվի են նստում պինդ, ամուր մեջքի հետ: Կամ դու սեփականդ ես ստեղծում, կամ կարողանում ես ձևավորել և ուրիշը դառնա քո մեջքը, որ քո փորին երբևէ չհարվածեն»:


    
Թ. Պողոսյանի խոսքով` բոլոր հարևանների հետ էլ պետք է կարողանանք մեր հարաբերությունները բարելավել, իսկ այսօրվա Թուրքիայի հետ ձեռնտու է սահմանների բացումը: «Դա չի նշանակում, որ սահմաններին չես ունենալու վերահսկողական կետեր: Նույն թուրք-վրացական սահմանը համարյա թե բաց է: Սահմանների բացումն ավելի շատ տնտեսական հնարավորություններ կարող է ընձեռել, քան մտահոգվենք»,- ասաց պատգամավորը:

2909 | 0
Facebook