Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Chevrolet Niva-ն ավելի անվտանգ է դարձել

21:05, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Chevrolet Niva-ն ավելի անվտանգ է դարձել
     GM-AVTOVAZ ընկերությունը սկսել է ընդարձակված «անվտանգության փաթեթով» Chevrolet NIVA-ի արտադրությունը: Ինչպես հաղորդում է համատեղ ձեռնարկության մամուլի ծառայությունը, նորացման են ենթարկվել ավտոմեքենայի բոլոր կոմպլեկտավորումները: Հուլիսի 1-ից GL, GLC и LE+ կոմպլեկտավորումների համար առկա «անվտանգության փաթեթը» կլրացվի նստատեղերի հետևի շարքի երրորդ ուղևորի երեք կետանոց անվտանգության գոտիով, բարելավված կառուցվածքով ISOFIX համակարգով և վարորդի չամրացված անվտանգության գոտու ազդանշանային վահանակով: Այդ բարելավումները, ներառյալ ABS-ը, հասանելի են նաև L, LC и LE կոմպլեկտավորումների համար: Արտաճանապարհային հագեցվում է 1,7-լիտրանոց բենզինային շարժիչով, որը համապատասխանում է Եվրո-5 ստանդարտին: Ագրեգատի հզորությունը կազմում է 80 ձիաուժ:
3287 | 0
Facebook