Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլի ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով 13 հոգի ձերբակալվել է

15:30, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Ստամբուլի ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով 13 հոգի ձերբակալվել է

Հունիսի 28–ին Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով թուրքական ոստիկանությունը 13 հոգու է ձերբակալել, փոխանցել է «Milliyet»-ը:

Նշվում է, որ ձերբակալվածներից 3-ը օտարերկրացի են:

Թուրք իրավապահները կասկածում են ազգությամբ չեչեն Ահմեդ Չաթաևին, ով համալրում է «Իսլամական պետության» շարքերը:

Վերջինները պարզել են, որ դեպքի օրը օդանավակայանում են եղել 8 ահաբեկիչ, որոնից 3–ը պայթեցրել են իրենց, 1–ը ձերբակալվել է, իսկ 4–ն էլ որոնվում են:

Հիշեցնենք, որ Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28–ի ուշ երեկոյան իրականացված ահաբեկչության հետևանքով սպանվել է 42 և վիրավորվել 239 քաղաքացի։

2348 | 0
Facebook