Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տաքսու վարորդների բողոքն` ընդդեմ Yandex և GG տաքսի ծառայությունների

15:15, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Տաքսու վարորդների բողոքն` ընդդեմ Yandex և GG տաքսի ծառայությունների

Այսօր` կառավարության շենքի դիմաց, անհատ տաքսիստներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել` որոշ տաքսի ծառայությունների անօրինական գործունեության դեմ:

Նրանց պնդմամբ` Yandex և GG տաքսի ծառայությունները երթևեկում են առանց համապատասխան լիցենզիայի, բացի այդ` հարկեր չեն վճարում:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն` անհատ տաքսիստների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ պահանջ են դնելու այդ ընկերությունների առաջ, որպեսզի պայմանագիր կնքեն միայն լիցենզիա ունեցող վարորդների հետ։ «Մենք հաշվի ենք առնում վարորդների կարծիքը, բողոքները, սակայն երբեք չենք լսում, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Ես որ ժողովրդի հետ խոսում եմ, շատ վարորդներ ընդհանրապես խոսելու, բողոքելու տեղ չունեն։ Սփյուռքահայը կամ զբոսաշրջիկն ի՞նչ մեղք ունի, երբ գալիս ու տեսնում է անորակ տաքսի։ Բացի այդ, շատացել են խաբեբաները։ Դրա դեմն առնել է պետք։ Օդանավակայանից մինչև այստեղ տարբեր գներ են ասում։ Մարդը հրապարակից նստում է, որ գնա Սայաթ-Նովա, տանում են սկզբում Էրեբունի, հետո նոր այդ փողոց»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է այդ ծառայությունների լիցենզիա չունենուն, Բեգլարյանը խոստացավ, որ դա 100 %-ով կապահովեն։ «Եթե նրանք չեն ապահովի այդ պահանջը, օրենքով պատասխան կտան»,- նշեց նա:

4097 | 1
Facebook