Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է Լարսի անցակետում տիրող իրավիճակը

13:05, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է Լարսի անցակետում տիրող իրավիճակը

Այսօր, Կառավարության նիստին, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` անդրադառնալով Վերին Լարսում առաջացած խնդրին, հայտնել է, որ հունիսի 23-ին տեղացած անձրևների պատճառով, Թերեք գետը հեղեղել է Մցխեթա-Ստեփանծմինդա ճանապարհահատվածի 134-135 կմ հատվածը:
     «Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, զբաղվում է Լարսի անցակետում մնացած մարդկանց և բեռների փոխադրման հարցերով: Ռուսական կողմի տրամադրած ինքնաթիռներով, արդեն Հայաստան են տեղափոխվել 96 մարդ և 120-ը կտեղափոխվեն այսօր»,- ասել է նա` հավելելով, որ բեռնատարները նույնպես արդեն նավահանգստում են ու բեռնաթափվում են: «Այս օրերին , սակայն, բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք՝ կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավի վրա տեղ ամրագրել, որպեսզի կուտակումներ չստեղծվեն»,- ասել է փոխվարչապետը:
    
     Նրա խոսքով, ռուսական կողմում կուտակումների թիվը հասնում է 40-50-ի, սակայն Վլադիկավկազի ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ,որոնք միայն ՀՀ քաղաքացիներին պատկանող մեքենաներ չեն:
    
     Վ.Գաբրիելյանը հայտնել է, որ վրացական կողմի հայտնած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հունը 50%-ով տեղափոխվել է դեպի նախկին դիրքը, մաքրման գործողությունները շարունակվում են, իսկ աշխատանքները, նախնական տվյալներով, կարող են տևել 2-3 շաբաթ:
    

4290 | 2
Facebook