Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հուլիսի 1-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի». Գագիկ Սուրենյան

12:45, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
«Հուլիսի 1-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի». Գագիկ Սուրենյան
     ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` հուլիս 1-ից Սև ծովի տարածքից մեր Հանրապետություն կներթափանցի ցիկլոնային դաշտ, որը կգործի մինչև հուլիսի 8-ը:
     «Հանրապետության որոշ հատվածներում օրվա առաջին կեսը կլինի առանց տեղումների, երկրորդ կեսին` անձրև և կարկուտ կլինի: Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի լեռնային գոտիներում ցիկլոնի ազդեցությունն ավելի սրված կարտահայտվի, քան Արարատյան դաշտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Սուրենյանը:
     Նրա փոխանցմամբ` մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի. «Երևանում հուլիսի 1-ին կլինի 36 աստիճան տաքություն, հուլիսի 2-ին` 35, հուլիսի 4-ին՝ 34, հուլիսի 5-ին` 33:
     Հուլիսի 5-ից հետո ջերմաստիճանը կմնա անփոփոխ, օդի ջերմաստիճանը կմոտենա նորմային և կունենանք այնպիսի եղանակ, որը համահունչ է մեր կլիմայական պայմաններին»,-նշեց նա:
5457 | 0
Facebook