Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղում խաղաղապահներ ուղարկելու հարց առայժմ չի առաջանում». Լուկաշևիչ

12:25, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
«Ղարաբաղում խաղաղապահներ ուղարկելու հարց առայժմ չի առաջանում». Լուկաշևիչ

ԵԱՀԿ–ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցին` նշելով, որ առայժմ նման գաղափար չի առաջանում, գրում է «ՌԻԱ Նովոստի»–ին։

«Կա դեռևս 1990-ականներից հաստատված՝ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունների հայեցակարգ։ Բայց դա կարգավորման վերջնական փուլն է, հիմա այդ գաղափարը չի առաջանում, քանի որ չկա կարգավորում։ ԵԱՀԿ քարտուղարության շրջանակներում գործում է այսպես կոչված բարձր մակարդակի պլանավորման խումբ, որն ադապտացնում է ԵԱՀԿ հովանու ներքո տեսական խաղաղապահ գործողությունների անցկացման սխեման։ Այսինքն՝ դա ԵԱՀԿ–ի համար հստակ ուրվագծված խնդիր է։ Բայց ի՞նչ ուժերով։ Ի՞նչ տեսք է այն ունենալու։ Դեռևս դա միայն քարտեզի վրա սևագրություններ են, որոնց բավականին պարբերաբար ծանոթանում են անդամ պետությունները»,– ասել է Լուկաշևիչը։

2738 | 0
Facebook