Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պարզվել է Երևանյան լճում խեղդված երիտասարդի ինքնությունը

12:05, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Պարզվել է Երևանյան լճում խեղդված երիտասարդի ինքնությունը
     Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են հունիսի 28-ին Երևանյան լճում դժբախտ պատահարի հետևանքով ջրահեղձ եղած երիտասարդ տղայի ինքնությունը. տեղեկացնում է shamshyan.com-ը։
    
     Նա Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Արման Մարգարյանն էր, ով աշխատում էր Երևանում գործող ակումբներից մեկում՝ բարմեն:
    
     Հիշեցնենք` հունիսի 28-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել:
     Փրկարարներն ու քննիչները Երևանյան լճի ափի մոտ գտնվող փայտե կառամատույցի վրա հայտնաբերել էին երիտասարդ տղայի բաճկոն, կոշիկներ, գումար, բանալիներ և այլ իրեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդ տղան իրեն նետել էր ջուրը, ինչի պատճառով էլ ջրահեղձ էր եղել:
10887 | 0
Facebook