Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարսի անցակետից տեղափոխված անձանց թիվը 96 է

10:30, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Լարսի անցակետից տեղափոխված անձանց թիվը 96 է

Այս պահի դրությամբ Լարսի անցակետից Հայաստան տեղափոխված քաղաքացիների թիվը 96 է:
    
     ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է՝ ժամը 02.20-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը Հայաստան է տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 48 քաղաքացիների: Ուղևորներին դիմավորեցին ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունները՝ տեղում ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Սպասվում է ևս երկու չվերթ, որով Հայաստան կտեղափոխվեն ևս ՀՀ 108 քաղաքացի: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:
     Նշենք, որ 2-րդ անգամ ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 07.55-ին` Հայաստան տեղափոխելով ևս 48 մարդու:

5199 | 0
Facebook