Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուկրաինայի նախագահը կինոռեժիսոր Ռոման Բալայանին առաջին աստիճանի շքանշան է շնորհել

20:50, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Ուկրաինայի նախագահը կինոռեժիսոր Ռոման Բալայանին առաջին աստիճանի շքանշան է շնորհել
     Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կինոռեժիսոր Ռոման Բալայանին «Ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան է շնորհել:
     Ռոման Բալայանը ծնվել է 1941թ. ապրիլի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: 1959-61թթ աշխատել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան:
     Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973թ. «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով:
     Առավել հայտնի ֆիլմերից են` «Թռիչքներ երազում և արթմնի», «Համբույր», «Պահպանիր ինձ իմ թալիսման», «Առաջին սեր» և այլն:
3593 | 0
Facebook