Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ջանք ու եռանդ չենք խնայի՝ լավագույնս ներկայանալու համար»․ Մայք Դանիելյան

18:25, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
«Ջանք ու եռանդ չենք խնայի՝ լավագույնս ներկայանալու համար»․ Մայք Դանիելյան
     Այս օրերին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում գտնվող Հայաստանի բասկետբոլի հավաքականը մասնակցում է Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությանը։ Մեր հավաքականի առաջատար բասկետբոլիստ Մայք Դանիելյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց Եվրոպայի առաջնությունից իր ակնկալիքների մասին․ «Շատ ուրախ եմ, որ թիմը ստացվել է։ Շատ լավ հավաքական ունենք, միասին մարզվում ենք, իրար լավ հասկանում։ Պետք է մասնակցենք Եվրոպայի առաջնությանը՝ մեզ լավագույնս ներկայացնելու համար։ Երջանիկ եմ, որ այսքան տարի Համահայկական խաղերին մասնակցելուց հետո, հիմա արդեն Հայաստանի ազգային հավաքականում եմ հանդես գալիս։ Ու մեր թիմը ստացված է։ Ունենք լավ բասկետբոլիստներ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից։ Ուրախ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ»,- նշեց Դանիելյանը։ Խոսելով Եվրոպայի առաջնությունից իր ակնկալիքների մասին՝ Մայքը նշեց․ «Մեր նպատակն է Եվրոպայի առաջնությանը լավ հանդես գալը, լավ խաղ ցույց տալը։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայի՝ լավագույնս ներկայանալու համար»։
2728 | 0
Facebook