Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոսկին նվաճելու հիանալի հնարավորություններ ունենք»․ Արտյոմ Թավաքալյան

18:15, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
«Ոսկին նվաճելու հիանալի հնարավորություններ ունենք»․ Արտյոմ Թավաքալյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականն այս օրերին մասնակցում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությանը։ Մեր հավաքականի բասկետբոլիստ Արտյոմ Թավաքալյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, կիսվեց թիմից իր տպավորությունների մասին․

«Երրորդ անգամ եմ Հայաստանում։ Մասնակցել եմ Համահայկական խաղերին՝ «Մոսկվա» թիմի կազմում։ Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս ազգային հավաքականում։ Հիանալի թիմ ունենք հիմա։ Բոլորս ընկերացել ենք արդեն։ Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու հիանալի հնարավորություններ ունենք»,- նշեց 20-ամյա մարզիկը։

2862 | 0
Facebook