Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Ղարաբաղի շուրջ նոր բանակցությունների համար

18:00, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Ղարաբաղի շուրջ նոր բանակցությունների համար

Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտնում է РИА Новости-ն:

«Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Սերգեյ Լավրովը մեզ տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների միջև կայացած բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար»,- ասել է Էյրոն:

4671 | 0
Facebook