Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Անդորայի ընտրանուն

17:25, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Անդորայի ընտրանուն
     Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությանն իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանի ազգային հավաքականը։ Այսօր կայացած երկրորդ տուրում մեր ընտրանին 63։70 հաշվով պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոն Անդորայի ընտրանուն։ Թեև մեր տղաները լավ սկսեցին հանդիպումն՝ առաջ անցնելով հաշվի մեջ և առաջին քառորդը ավարտելով 14։12 հաշվով, հետո մերթ առաջ էին անցնում հաշվի մեջ, մերթ պարտվում։ Մյուս երեք քառորդներում մեր հավաքականը պարտվեց՝ 17:18, 22:25 և 10:15 հաշվով։ Նշենք, որ վաղը մեր հավաքականը կհանդիպի Ուելսի ընտրանու հետ։
2577 | 0
Facebook