Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, մի հատ էլ կարո՞ղ ա անունները փոխեն, բեղ պահեն, որ ճանաչող չլինի». Փաշինյանը զայրացավ ԲՀԿ, ՕԵԿ պատգամավորների վրա

17:20, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
«Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, մի հատ էլ կարո՞ղ ա անունները փոխեն, բեղ պահեն, որ ճանաչող չլինի». Փաշինյանը զայրացավ ԲՀԿ, ՕԵԿ պատգամավորների վրա
     Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը պատասխանելու է իրեն ուղղված քննադատություններին:
    
     Հիշեցնենք` ԲՀԿ, ՕԵԿ խմբակցությունները քննադատել էին Փաշինյանին այն բանի համար, որ վերջինը քննադատել է իրենց՝ իշխանության հետ Ընտրական օրենսգրքի շուրջ «կոնսենսուսը» ստորագրելու մեջ։ Փաշինյանը, մասնավորապես, անդրադառնալով երեկ ՕԵԿ խմբկացույթան Հեղինե Բիշարյանի հայտարարությանը, թե ամբիոնից Ընտրական օրենսգիրքը քննադատում են այնպիսի մարդիկ, ովքեր մեկ անգամ էլ չեն կարդացել օրենսգիրքն, ասաց. «Այն բանից հետո, երբ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեցի, որ «Քաղպայմանագիրը» հավակնում է լինել միակ ընդդիմություն, այս դահլիճում հոգեխանգարմունքի սեանսներ տեղի ունեցան: Այս դահլիճից ճիչեր են արձակում, թե ոմանք հավակնում են եզակի ընդդիմություն լինել, էդ ոմանք էլ մեր «Քաղպայմանգիրն» է: Այո՛, բա մենք պետք է լինենք, բա էդ դո՞ւք պտի հավակնեիք, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Ալեքսանյանի հետ Հայաստանի բանտերը լցրել եք քաղբանտարկյալներով, որ Մարտի 1-ի զոհերի արյունը փոխել եք քյաշ պաշտոնով: Ստեղ ելույթներ են հնչում` գիտեք մենք ավանդական քաղաքական ուժ ենք, այս ավանդական կուսակցության համար ամենահրատապ խնդիրն իրենց անունը փոխելն է: Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, մի հատ էլ կարո՞ղ ա անունները փոխեն, բեղ պահեն, որ ճանաչող չլինի: Դրանից հետո էլ եկել ասում ա, բա ինչի միասնական չի ընդդիմությունը. հիմա ձեզ ասում եմ, որ Սերժ Սարգսյանի վաստակավոր հաճախորդների հետ գործ չենք ունեցել ու չենք ունենում: Մենք ձեզ ի՞նչ գործընեկեր, ձեզ Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանն են ընկեր»:
     Այնուհետև, դիմելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, ասաց. «Էն առաջին ընթերցման ժամանակ տիկին Զոհրաբյանն էս ամբիոնից ասում էր՝ մենք գիտենք ձեր չափը, ձեր պայմանավորվածությունները, թե դուք մինչև ուր կարաք խոսաք․․ ախր լավ էլ չի ասել՝ իրիկունը ինքը իրա ձեռքով զանգում, ասում ա՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել ա, որ ես «բամփել» բառն եմ օգտագործել, խնդրում եմ՝ հանկարծ չհրապարակեք էդ բառերը, խնդրում եմ, Հովիկ Արգամիչը ջղայնացել ա»,-հայտարարեց Փաշինյանը։
4470 | 3
Facebook