Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հանձնարարել է վերացնել ռուս տուրիստների` Թուրքիա այցելությունների սահմանափակումները

16:45, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Պուտինը հանձնարարել է վերացնել ռուս տուրիստների` Թուրքիա այցելությունների սահմանափակումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թուրքիա ռուս զբոսաշրջիկների այցելության համար գործող սահմանափակումների հարցը և հանձնարարել վերացնել այն, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
    
    

«Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ կհանձնարարի կառավարությանը բանակցություններ սկսել համապատասխան թուրքական գերատեսչությունների հետ՝ առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցությունը վերականգնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ վերացվելու են Թուրքիա ռուս զբոսաշրջիկների այցելության հարցում գործող սահմանափակումները: Ընդ որում՝ ցանկալի է, որ թուրքական կառավարությունը լրացուցիչ քայլեր ձեռնարկի Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ:


     Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել էին 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչները խոցել էին ռուսական ռմբակոծիչը: Դրանից հետո Պուտինը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ:

5284 | 4
Facebook