Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաղթելու լավ հնարավորություններ ունենք»․ Անդրե Սփայթ-Մկրտչյան

16:30, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
«Հաղթելու լավ հնարավորություններ ունենք»․ Անդրե Սփայթ-Մկրտչյան
     Հայաստանի բասկետբոլի հավաքականն այս օրերին գտնվում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, որտեղ մասնակցում է Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությանը։ Մեր հավաքականի առաջատար բասկետբոլիստ Անդրե Սփայթ-Մկրտչյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց Եվրոպայի առաջնությունից իր ակնկալիքների մասին․ «Հույս ունենք հաղթել Եվրոպայի առաջնությունում։ Կարծում եմ՝ հաղթելու լավ հնարավորություններ ունենք։ Մենք լավ թիմ ենք և ունենք լավ մարզիչ։ Միասին կարող ենք հաջողության հասնել՝ հոգ տանելով միմյանց համար»,- նշեց Անդրեն։ Քալիֆորնիայում ծնված 21-ամյա բասկետբոլիստը նշեց նաև, որ իր մայրիկը հայ է, իսկ հայրիկը սևամորթ։ Բասկետբոլիստը երկրորդ անգամ է հայրենիքում, այս անգամ ժամանել է մայրիկի՝ Անահիտի հետ․ «Առաջին անգամ հայրենիք էի եկել 2011-ին՝ Համահայկական խաղերին մասնակցելու։ Հանդես էի գալիս Գլենդելի «Արարատ» թիմի կազմում»։
3970 | 2
Facebook