Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորյուն Նահապետյանը` ՌԴ-ից 200 մլն դոլարին համարժեք զենք ստանալու մասին

16:50, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Կորյուն Նահապետյանը` ՌԴ-ից 200 մլն դոլարին համարժեք զենք ստանալու մասին

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հորդորեց իրարանցում չբարձրացնել Ռուսաստանից 200 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական նշանակության վարկի շուրջ: «Բանակցությունների ընթացք գոյություն ունի այս համաձայնագրի կատարման շրջանակներում, որը դեռ չի ավարտվել։ Լիազոր մարմինները, որոնք հանդես են գալիս կողմերի անունից, իրականացնում են այն գործողությունները և կատարում են այն պարտավորությունները, որոնք համապատասխանում են համաձայնագրին։ Խառնաշփոթ ստեղծել, իրարանցում առաջացնել և տարբեր փաստարկներ բերել, կարծում եմ, տեղին չեն»,- ասել է Նահապետյանը։
     Անդրադառնալով Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի հայտարարությանը, թե համաձայնագիրը 80 %-ով կատարված է, Նահապետյանն արձագանքել է․ «Եթե ակնկալում եք, որ ամեն տեսակի մանրամասներ պետք է բացահայտվեն ԱԺ նիստերի դահլիճում, ապա դա միամտություն է։ Մենք խոսում ենք պաշտպանության և անվտանգության ոլորտի մասին, և իհարկե, այն գործընթացները, որոնք հրապարակային են, պետք է իրազեկել հանրությանը, բայց կան բաներ, որոնք բանակցությունների առարկա են հանդիսանում, և եթե մենք դեռ չունենք վերջնական արդյունքներ, չենք կարող դրանց մասին խոսել։ Պետք չէ աժիոտաժ առաջացնել և արտաքին տպավորություն ստեղծել, թե իրականում աշխատանքներ չեն տարվում»։

3667 | 0
Facebook