Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-Benz-ը թեստերի է հանել Porsche 911 կաբրիոլետի մրցակցին

20:40, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Mercedes-Benz-ը թեստերի է հանել Porsche 911 կաբրիոլետի մրցակցին
     Mercedes-Benz ընկերությունը սկսել է GT ռոդսթերի ճանապարհային փորձարկումները: Ֆոտոլրտեսներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել նորույթը թեստերի ժամանակ: Ավտոմեքենան թողարկվելու է Mercedes-AMG բրենդի տակ և մրցակցելու է Porsche 911 կաբրիոլետի հետ, հաղորդում է Motor1-ը: Նորույթի դիզայնը հիշեցնում է Mercedes-AMG GT3-ը: Ավտոմեքենան ստանալու է հավաքվող փափուկ տանիք և մեծ բեռնախցիկ ներկառուցված երրորդ ստոպ-ազդանշանով: Ռոդսթերի բազային տարբերակը կոմպլեկտավորելու են 4,0-լիտրանոց բիտուրբո V8 շարժիչով, որի հզորությունը կազմելու է 456 ձիաուժ: Մեքենայի Mercedes-AMG GT S Roadster անվամբ թոփային տարբերակը կոմպլեկտավորելու են 503 ձիաուժ հզորությամբ մոդեռնացված V8 շարժիչով:
4715 | 0
Facebook