Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպասվող եղանակի մասին

08:35, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.

Հանրապետության տարածքում հունիսի 30-ին‵ հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-4-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 1-3-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 1-4-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ:


     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

5813 | 0
Facebook