Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր սերնդի Citroen C3-ը գաղտնազերծել են շնորհանդեսից առաջ

21:05, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Նոր սերնդի Citroen C3-ը գաղտնազերծել են շնորհանդեսից առաջ
     Նոր սերնդի Citroen C3 հեչբեքի արտաքինը գաղտնազերծել են պաշտոնական շնորհանդեսից առաջ, որը կայանալու է այսօր, հունիսի 29-ին: Առանց քողարկման ավտոմեքենայի լուսանկարները հրապարակվել են Cocoric Auto պարբերականի կողմից: Նորույթի վաճառքն Եվրոպայում կմեկնարկի ընթացիկ տարվա վերջին: Ավտոմեքենայի երկարությունը կազմում է 3,99մ, իսկ լայնությունը` 1,75մ: Անվաբազայի չափսը հավասար է 2,54մ: Բեռնախցիկի տարողությունը չի գերազանցի 300լ: Ավտոմեքենայի դիզայնը նման է լինելու C4 Cactus-ին: Մեքենան ստանալու է նոր օպտիկա և ուրիշ բամպերներ: Հեչբեքը կոմպլեկտավորելու են նաև ջերմափոխանակիչի տեսափոխված ցանցով, պանորամային տանիքով, սփոյլերով: Ավտոմեքենայի սրահում տեղադրելու են նոր նստատեղեր, սարքավորումների թվային պանել և մոդեռնացված տեղեկատվական-զվարճանքային համակարգ յոթ դյույմանոց սենսորային էկրանով: Բացի այդ, հեչբեքը կոմպլեկտավորելու են հատուկ տեսախցիկով, որը թույլ կտա լուսանկարել և ձայնագրել կարճ տեսահոլովակներ: Երրորդ սերնդի C3-ը կառուցում են PF1 մոդեռնացված հարթակի վրա:Մոդելը կոմպլեկտավորելու են PSA արտադրության 1,6-լիտրանոց դիզելային շարժիչով, ինչպես նաև 1,0- և 1,2-լիտրանոց բենզինային շարժիչներով:Ագրեգատներն աշխատելու են վեցաստիճան մեխանիկական տրանսմիսիայի և վեցաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ:
4746 | 0
Facebook