Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Porschen-ը ներկայացրել է նոր սերնդի Panamera-ն

00:10, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Porschen-ը ներկայացրել է նոր սերնդի Panamera-ն
     Բեռլինում կայացած փակ միջոցառման ժամանակ Porsche-ը ներկայացրել է երկրորդ սերնդի Panamera-ն: Չորսդռնանի կուպեն իր նախորդից ավելի մեծ է, ստացել է նոր շարժիչներ և գործառույթներ: Վաճառքի մեկնարկին նոր Porsche-ը կառաջարկեն երեք տարբերակով` Panamera, Panamera Turbo և Panamera 4S Diesel: Նորույթը կառուցված է MSB մոդուլային հարթակի վրա: Նոր Panamera-ի երկարությունը կազմում է 5 049մմ, լայնությունը` 1 937մմ, իսկ բարձրությունը` 1423մ:Անվաբազայի չափսը կազմում է 2 950մմ: Նորույթի բոլոր մոդիֆիկացիաները կոմպլեկտավորվում են PDK ութաստիճան «ռոբոտով» և լիաքարշակ համակարգով:
4842 | 0
Facebook