Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանի մերձավորները պատմել են, թե ինչպես է անցել Պուտինի հետ նրա հեռախոսազրույցը

15:10, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Էրդողանի մերձավորները պատմել են, թե ինչպես է անցել Պուտինի հետ նրա հեռախոսազրույցը

Էրդողանի և Պուտինի զրույցը «շատ արդյունավետ և դրական» է եղել, այս մասին հաղորդում է NTV հեռուստատալիքը` հղում անելով թուրք առաջնորդին մոտ կանգնած իր աղբյուրներին:

Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է նաև, որ հեռախոսազրույցը տևել է մոտ 40 րոպե: Պաշտոնական հայտարարությունն սպասվում է ավելի ուշ:

Վերջին անգամ երկու ղեկավարները միմյանց հետ շփվել են նոյեմբերին` Անթալիայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում: Ընդամենը մի քանի օր հետո թուրքական կործանիչը Սիրիայի օդային տարածքում խոցել է Ռուսաստանի Su-24 ռմբակոծիչը: Ինչպես հայտարարվել էր, Էրդողանը, միջադեպից անմիջապես հետո, փորձել է զանգահարել Պուտինին, բայց վերջինը չի պատասխանել:

Այս շաբաթվա սկզբում, Էրդողանը նամակ է հղել Պուտինին, և ներողություն խնդրել խփված Su-24-ի համար: Բացի այդ, Թուրքիայի առաջնորդը ցավակցություն է հայտնել խոցված օդանավի օդաչուի` Օլեգ Պեշկովի մահվան համար և հայտարարել, որ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ:

Ավելի ուշ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է փոխհատուցել Ռուսաստանի ինքնաթիռին հասցված վնասի դիմաց, սակայն մի քանի ժամվա ընթացքում, նա հերքել է իր խոսքերն` ասելով, որ խոսքը գնում է միայն ներողություն խնդրելուն:

Կրեմլը Էրդողանի նամակը համարել է կարևոր քայլ` երկու երկրների հարաբերությունների նորմալացման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ բոլոր խնդիրները մի քանի օրում լուծել հնարավոր չէ:

6216 | 1
Facebook