Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պակաս կապեր չեմ ունեցել Ռուսաստանում, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել քծնելու». Հրանտ Բագրատյան

14:50, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
«Պակաս կապեր չեմ ունեցել Ռուսաստանում, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել քծնելու». Հրանտ Բագրատյան
     Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ,ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց. «Ես այստեղ չեմ եկել որպես հակառուս հանդես գալու, բայց ես տեսնում եմ, որ բացի մի ֆրակցիայից, որը գոյություն չունի, մենք անընդհատ գովում ենք դա: Պակաս կապեր չեմ ունեցել Ռուսաստանում, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել քծնելու»: Բագրատյանը չհերքեց, որ որոշ դեպքերում ՌԴ-ն օգնել է ՀՀ-ին, բայց եղել են դեպքեր, որ «ընդհանրապես քաշել է», ուստի պետք է զգույշ լինել:«Ես ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցությանը դեմ չեմ, բայց դա պետք է լինի արժանապատիվ: Իմ կարծիքով այս համաձայնագիրը 70 %-ով համագործակցության մասին է և մեծացնում է մեր հնարավորությունը, բայց հնարավոր է, որ պայմանագիրը գործնական կիրառման ընթացքում շուռ գա, որովհետև հնարավոր է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում»,-ասաց նա:
2711 | 0
Facebook