Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վիրավոր զինծառայողների բուժման հարցը բողոքի նոր ակցիա է հասունացնում

16:35, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Վիրավոր զինծառայողների բուժման հարցը բողոքի նոր ակցիա է հասունացնում

Բողոքի նոր ակցիա է հասունանում` կապված ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայողների բուժման հետ:
     Ասում են` ծանր վիրավորում ստացած զինծառայողների բուժումը գումարի պատճառով դադարեցվել է:
     Ըստ լուրերի` սա զայրացրել է հատկապես նրանց, ովքեր գումար էին փոխանցել Արցախի համար: Ասում են նաև, որ վերոնշյալ խնդրի մասին խոսելիս ՊՆ պաշտոնյաներն արդարանում են, թե իրենց հասանելիքն արել են, և որ մնացած հարցերով պետք է դիմել պատկան այլ մարմինների:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
6926 | 5
Facebook