Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ստամբուլի դեպքերը կապ չունեն Էրդողանի ներողության հետ». փորձագետ

12:45, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
«Ստամբուլի դեպքերը կապ չունեն Էրդողանի ներողության հետ». փորձագետ
     Իսրայելցի հրապարակախոս Ավիգդոր Էսկինը, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում անդրադառնալով Ստամբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններին, ասել է, որ ցանկացած ահաբեկչություն ծրագրվում է շաբաթներ առաջ, ուստի չէր կարող կապ ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ռուսաստանից խնդրած ներողության հետ: «Առավել ևս, որևէ մեկը չգիտեր` երբ և ինչպես կհրապարակվեր Թուրքիայի ղեկավարի նամակը: Միանշանակ կարող եմ ասել, որ կազմակերպիչը կամ ԻՊ-ն է, կամ Քուրդիաստանի աշխատավորական կուսակցությունը: Հավանաբար РПК-ն է, քանի որ Էրդողանը մի անգամ որոշել էր ոչնչացնել Իսրայելը, բայց հանդիպեց Նեթանյաուի հետ ու կործանիչ փաստաթուղթ ստորագրեց: Համոզված եմ` Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցածը երկու երկրների առաջնորդների հանդիպման արձագանքն է»: Նրա խոսքով` մի բան հստակ է, տուրիստական շրջանում սա լուրջ հարված կլինի Թուրքիայի տնտեսության համար:
4485 | 0
Facebook