Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարգարյան հիվանդանոցում նորածին է մահացել

12:25, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Մարգարյան հիվանդանոցում նորածին է մահացել
     SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացել է, որ նորածինը մահացել է:
     Դեպքը տեղի է ունեցել ժամը 09:50-ի սահմաններում, և արդեն նշված հիվանդանոց են ժամանում ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
     Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի հայրը՝ Արման Մկրտչյանը, երեխայի մահվան համար մեղադրում է բժիշկներին:
     Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
9894 | 1
Facebook