Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրիլյան պատերազմի մեկնարկի օրը մեր հետախուզությունը հարձակման վտանգ ա զեկուցել, ռուսականն ատբոյ ա տվել». Ն. Փաշինյան

18:05, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
«Ապրիլյան պատերազմի մեկնարկի օրը մեր հետախուզությունը հարձակման վտանգ ա զեկուցել, ռուսականն ատբոյ ա տվել». Ն. Փաշինյան
     «Հանրության շրջանում կա որոշակի կարծիք, որ քառօրյա պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ: 2008-ին Հրվ. Օսիայի նկատմամբ Վրաստանի ձեռնարկածից հետո որևէ մեկը տարածաշրջանում չէր կարող մարտական գործողություններ ձեռնարկել, եթե երաշխիք չունենար որ ՌԴ-ն առնվազն չեզոքություն է պահպանելու: Սա վերլուծություն է, բայց կան փաստեր: Եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանն առյուծի սիրտ էր կերել ու գնացել այդ քայլին, ապա ՌԴ-ն պետք է գոնե հայտարարեր, որ սառեցնում է Ադրբեջանին զենքի վաճառքը, բայց պատերազմի օրերին հայտարարեց, որ շարունակելու է զենքի վաճառքն Ադրբեջանին, մինչդեռ ՀՀ-ն չունեցավ ու չունի մատակարարվող զինամթերքը: Ու գալ, շնորհակալություն հայտնել ՌԴ-ին... Էնքան ենք հայտնել վերջին 200 տարիներին, որ դոզան անցել են»,- Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը շարունակեց. «ՀՀ-ում ռուսական ինքնաթիռները նույնիսկ գետնի վրա մի մետր չեք կարող տեղաշարժել, եկել, ասում եք, որ ձեր հրամանատարության ներքո ա ռուսական օդուժն օդ բարձրանալու: Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ»:
     Կրկին անդրադանալով ապրիլյան պատերազմին` պատգամավորն ասաց. «Բոլորն էլ ասում են, որ հետախուզությունն ամեն օր զեկուցել ա, որ խնդիր կա, հարձակման վտանգ կա, բա ինչի ա տենց եղել, որովհետև հայկական հետախուզության կոմպոնենտում եղել ա նաև ռազմավարական գործընկերոջ կողմից հետախուզական տվյալների հաղորդումը, որ նա մեզ հետախուզական տվյալ պետք ա հաղորդի` Ադրբեջանն այդ օրը հարձակվում ա, թե չէ... 30 օր պրոցեսը շարունակվել ա: Մեր հետախուզությունը տվել ա հարձակման վտանգ, ռուսականը տվել ա, որ չի լինելու, այսինքն` ատբոյ ա տվել: Նույնը եղել ա նաև ապրիլյան պատերազմի մեկնարկի օրը»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:
7013 | 13
Facebook