Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-Benz-ն սկսել է GLC Coupe-ի սերիական արտադրությունը

02:10, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Mercedes-Benz-ն սկսել է GLC Coupe-ի սերիական արտադրությունը
     Mercedes-Benz ընկերությունը սկսել է GLC Coupe քրոսովերիի սերիական արտադրությունը: Մոդելը հավաքվում է Գերմանիայի Բրեմեն քաղաքում, որտեղ թողարկվում են C-Class, E -Class Coupe և Estate, GLC, SLC և SL մոդելները: Ընդհանուր առմամբ ձեռնարկությունում աշխատում է ավելի քան 12 500 մարդ:
     GLC Coupe քրոսովերը ներկայացվել է հասարակությանը Նյու-Յորքում կայացած ավտոսրահում ընթացիկ տարվա սկզբին: Մեքենայի արտաքինը համարյա կրկնում է նույնանուն կոնցեպտի ոճը: Ինչպես և սովորական GLC-ն, կուպե-քրոսովերը կառուցված է MRA մոդուլային հարթակի վրա: Շարժիչների շարքում են չորսմխոցային բենզինային և դիզելային ագրեգատները:
3116 | 0
Facebook