Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կիրականացվեն անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ

15:35, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
Կիրականացվեն անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ
     2016 թվականի հունիսի 29-ից, մարզերի անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
    
    

Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից:

Ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով`

ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ (Գորիս)՝ 29.06.2016թ. - 01.07.2016թ. :

ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղ ՝ 01.07.2016թ.- 02.07.2016թ. :

ՀՀ Վայոց Ձորի մարզի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 02.07.2016թ. – 03.07.2016թ. :

ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 04.07.2016թ. – 06.07.2016թ. :

ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 06.07.2016թ. – 07. 07. 2016 թ.
2044 | 2
Facebook