Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Volkswagen-ը 15 մլրդ դոլար կտրամադրի դիզելային սկանդալը կարգավորելու նպատակով

02:05, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Volkswagen-ը 15 մլրդ դոլար կտրամադրի դիզելային սկանդալը կարգավորելու նպատակով
     Volkswagen-ը 15 մլրդ դոլար կտրամադրի դիզելային սկանդալը կարգավորելու նպատակով, հաղորդում է Autonews-ը` հղում անելով Reuters գործակալությանը:
     Մոտ 10 մլրդ դոլար կուղղվի ավտոմեքենաների տերերին հետգնման համակարգով, ևս 5 մլրդ դոլար ավտոկոնցեռնը կուղղի հատուկ հիմնադրամներ, որոնք ստեղծվել են արտանետումների հետևանքների փոխհատուցման համար: ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության և Volkswagen-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
     Հիշեցնենք, որ Volkswagen-ը բախվել էր մեծ սկանդալի, որը վերաբերում է մոտ 11 մլն մեքենաների ամբողջ աշխարհում։ Խոսքն ԱՄՆ-ում դիզելային շարժիչով մեքենաներից վնասակար նյութերի արտանետումների փորձերի արդյունքների կեղծման մասին է։
2712 | 0
Facebook